Անկախության շրջանի գրականությունը եւ հատկապես 2010-ականներից հետո ստեղծված տեքստը դեռեւս կարիք ունեն խոր արժեւորման։ Այս շրջանը բնութագրելու համար թերեւս պիտի հիշեմ մի բանաստեղծություն, որը փոքրիկ ու պարզ բան կթվա, սակայն խոսք, որն իրոք հատկանշական է մեր իրականությանը. «Մի ոգեշունչ երեխա // դրոշը ձեռքին կանգնել է մոլորուն, // քանի որ չի գտնում մի կայուն ու բարձր տեղ, որ ամրացնի դրոշը վրան»։