Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) հայտնել են, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Միլան» — «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հայ ֆուտբոլիստը դարձել է նաեւ պատմության 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Հենրիխ Մխիթարյանը դարձել է առաջին հայ ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։