ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 11-ին` 18:25-ի սահմաններում, խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց նախ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի , իսկ 19:50-ին նաեւ՝ Վերին Շորժայի ուղղությամբ: Երկու դեպքերում էլ հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել: