ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու ՌԴ որոշումը, հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին կոչ է անում աջակցելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին ավիացիայի ոլորտում եւ թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք: Ստանոն նշել է, որ Եվրամիությունն արգելել է իր ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան եւ նրա տարածքի վրայով, հետեւաբար մյուս երկրներին, դրանց թվում՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ հավակնող Վրաստանին կոչ է անում միանալոի այդ պատժամիջոցներին։
«ԵՄ-ն նաեւ կոչ է անում Վրաստանին իր տարածք չթողնելու ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ, քանի որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս ծառայություններ մատուցել Ռուսաստանին ամերիկյան եւ եվրոպական ինքնաթիռների լիցենզավորված սպասարկման գծով»,- ընդգծել է Ստանոն։