Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն հայտնել է, որ 2019-ի հրդեհից ի վեր Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 միլիոն եվրո:
Նախարարը նվիրատվության ընդհանուր գումարն աննախադեպ է համարել անգամ Ֆրանսիայի նման երկրի համար եւ հավելել, որ գումարի նպատակային եւ արդյունավետ օգտագործման երաշխավորն ինքն է: