ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 12-ին 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից եւ ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհվել է 2003 թվականին ծնված զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը: Հայկական կողմը 23:10-ի դրությամբ ունի 2 վիրավոր:
Մայիսի 12-ին ավելի վաղ 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաեւ Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։
22:00-ի դրությամբ Սոթքի եւ Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: