ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 12-ին` 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ի կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով վնասվածք ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետեւանքով վնասվածք ստացած 2 զինծառայողների կյանքին եւս վտանգ չի սպառնում:
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող 20-ամյա Նարեկ Նորայրի Բաղդասարյանը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` նույն օրը մահացել է այդ երկրի զինված ուժերի զինծառայող Գարաեւ Մուհամմեդ Մահիր Օղլուն։