Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:
Լեռնային Ղարաբաղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում ռուս խաղաղապահների՝ պայթյունավտանգ առարկաներից մաքրած դաշտերում:
Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը նշել է, որ ցանքի շրջանն այս տարի խաղաղապահների շնորհիվ կազմակերպվեց առանց խափանումների:
«Բոլոր խնդիրները լուծվել են, հուսով ենք, որ աշնանը մեր օգնությամբ տեղի բնակչությունը կստանա արժանի եւ լավ բերք»,- ընդգծել է գեներալը:
Նախորդ տարվա նոյեմբերի 23-ից մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսաստանցի խաղաղապահները չպայթած զինամթերքից մաքրել են 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 556 պայթյունավտանգ առարկա: