Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել զգույշ լինելու առողջապահության ոլորտում արհեստական բանականություն կիրառելիս։ Կազմակերպությունում համոզված են, որ որոշումներ ընդունելու համար արհեստական ինտելեկտի մշակած տվյալները կարող են կողմնակալ կամ սխալ կիրառվել եւ ստեղծել ապակողմնորոշիչ կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ։ ԱՀԿ-ում հայտարարել են, որ խանդավառված են արհեստական ինտելեկտի ներուժով, սակայն միեւնույն ժամանակ մտահոգված են այն օգտագործելու եղանակներով:
Կազմակերպությունում նշել են, որ անհրաժեշտ է գնահատել այնպիսի գործիքների օգտագործման ռիսկերը, ինչպիսին է մարդու բարեկեցության եւ հանրային առողջության պաշտպանության նպատակով OpenAI-ի աշխատակիցների մշակած արհեստական բանականությամբ օժտված ChatGPT բոտը:
Ավելի վաղ Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել էր արհեստական ինտելեկտի ChatGPT բոտի միջոցով կեղծ լուրեր ստեղծել փորձող մի տղամարդու։