Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:
Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը. հունիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», հունիսի 13-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 20-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», հունիսի 23-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: