Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ալի Աքբար Մահզունը հայտնել է, որ երկրի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը։
«Իրանի բնակչության մոտ 24%-ը մինչեւ 15 տարեկան երեխաներն են, 25%-ը՝ 15-29 տարեկան երիտասարդները, 44%-ը՝ միջին տարիքի, մնացած 7%-ը՝ 65 տարեկանից բարձր անձինք։ Իրանում կյանքի միջին տեւողությունը 74 տարի է, իսկ գրագիտության մակարդակը հասել է 87,6%-ի։ Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 24-ն է, կանանց համար՝ 23-ը»,- նշել է Մահզունը։