2007 թվականին հիմնադրված «Fix Price» ռիթեյլերի ցանցը հայտնել է Հայաստանի շուկա մուտք գործելու մասին: Հայաստանում բացվող խանութները «Fix Price» ֆրանչայզինգային ցանցի մաս են։ Առաջին կետը բացվել է մայրաքաղաք Երեւանում, հունիսին կհայտնվի երկրորդը:
«Fix Price» խանութների կառավարման բաժնի տնօրեն Վլադիմիր Պոգոնինի համոզմամբ՝ ընդհանուր մաքսային տարածքը եւ սպառողական նախասիրությունների նմանությունը Հայաստանը գրավիչ շուկա են դարձնում։ Ցանցը, բացի Հայաստանից, ներկայացված է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Ուզբեկստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոնղոլիայում:
Տեսականին ներառում է 1700 անուն ապրանք` 11 գնային կատեգորիայում, ապրանքների առավելագույն արժեքը 2500 դրամ է: