ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 17-ին՝ 16:15-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը՝ 2003 թվականին ծնված Էդգար Վահանի Սուլեյմանյանը, մինչեւ հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է: Վնասվածք ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Մայիսի 17-ին ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների բացած կրակի հետեւանքով վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ զինծառայողը: Այնուհետեւ Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել էր նաեւ բուժակը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ ներկայացրել է շտապօգնության մեքենան, որի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել: