Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արեւելյան եւ կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց եւ ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 19-ի 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։