ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում մոբիլիզացվել է 240 միլիարդ դրամ, որից 20 միլիարդը՝ պետբյուջեից:
Փոխվարչապետը նշել է, որ շուրջ 25 մլրդ դրամ ծախսվել է սոցիալական, եւ 19 մլրդ դրամ՝ տնտեսական ուղղվածության միջոցառումների վրա:
Նախորդ տարի կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունը մշակել էր մի շարք միջոցառումներ՝ աջակցություն տրամադրելով քաղաքացիներին եւ տնտեսավարողներին:
Միջոցառումների շրջանակում տրամադրվել են նաեւ սուբսիդավորվող վարկեր: Փոխվարչապետը սուբսիդավորվող վարկերը շատ լավ գործիք է համարել: