ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 19-ին՝ 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:
Բարեբախտաբար, ՀՀ ԶՈՒ զինծառայողը որեւէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:
Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: