ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցություններում կողմերը շարունակել են «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։
«Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ: Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: