ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակում նաեւ քաղաքական գործունեություն ծավալել։ Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության եւ եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, հակադարձել է, որ եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներն էլ կարող են փորձել ընդունվել Հոգեւոր ճեմարան։ «Եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը եւ համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- նշել է Մայր աթոռի դիվանապետը։