Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային եւ արեւելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ըստ Արցախի ՊԲ-ի՝ մայիսի 22-ի 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։