Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել օրերս Բաքվում բացված պատերազմի թանգարանի առիթով։ Գրառումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։
«Մենք կարծում էինք, որ հին եւ արդի ցեղասպանությունների միջեւ հիմնական տարբերություններից մեկն այն է, որ հին ժամանակներում իշխանավորները հպարտորեն հայտարարում էին իրենց վայրագությունների մասին եւ տեղադրում հուշարձաններ՝ իրենց գործերը հավերժացնելու համար։ Արդի աշխարհում, սակայն, նրանք նախընտրում են թաքցնել եւ հերքել իրենց վայրագությունները կամ դրանք անվանել «հետեւանքային վնասներ»:
Արդյոք Ալիեւը բացառությո՞ւն է այս կանոնից:
Նա հպարտությամբ բացեց ցուցահանդես-պուրակ, որտեղ ցուցադրում է անցյալ տարվա ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանված հայ զինվորների սաղավարտները: Թանգարանի մյուս տեսարանները ցույց են տալիս հայ զինվորների՝ մահացած կամ մահացող (մոդելներ):
Պուրակի բացումը հպարտորեն կատարում է Ադրբեջանի նախագահը:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա հիվանդագին մոտեցում է, թե՞ ազնվություն է: Ո՞րն է ավելի լավ. հպարտորեն հայտարարել՝ քանի մարդ եք սպանել կամ կոտորե՞լ, թե՞ գաղտնի պահել ձեր կատարած հանցագործությունները:
Ես չգիտեմ ձեր պատասխանը, բայց իմը պարզ է. այն, ինչ արեց Ալիեւը, շատ զզվելի է ու գարշելի: Լավ է սա չկարդալ, քանի որ ես մերժումն եմ ընդունում որպես մեթոդ:
Ես բոլոր պատճառներն ունեմ նողկանք զգալու այս արարածի հանդեպ, որը կոչվում է մարդ»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը