Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների՝ Երեւանի եւ մարզերի քննական կենտրոնների ցանկը: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարածած հաղորդագրության՝ քննական կենտրոնները 40-ն են. 26-ը՝ մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում:
Երեւան
Երեւանի թիվ 11, թիվ 14, թիվ 57, թիվ 88, թիվ 135, թիվ 155, թիվ 168 եւ թիվ 200 հիմնական դպրոցներ, ինչպես նաեւ Երեւանի թիվ 29, թիվ 62, թիվ 118, թիվ 170, թիվ 189 եւ թիվ 190 ավագ դպրոցներ:
Արագածոտնի մարզ
Աշտարակի թիվ 3 հիմնական եւ թիվ 5 ավագ դպրոցներ:
Արարատի մարզ
Արտաշատի թիվ 1, թիվ 4 եւ թիվ 5 հիմնական դպրոցներ:
Արմավիրի մարզ
Արմավիրի թիվ 1 ավագ, թիվ 5 եւ թիվ 10 հիմնական դպրոցներ:
Գեղարքունիքի մարզ
Գավառի թիվ 2 միջնակարգ, թիվ 3 եւ թիվ 5 հիմնական դպրոցներ:
Լոռու մարզ
Վանաձորի թիվ 5 ավագ, թիվ 16 հիմնական եւ թիվ 24 միջնակարգ դպրոցներ:
Կոտայքի մարզ
Չարենցավանի թիվ 1 ավագ, թիվ 3, թիվ 4 եւ թիվ 5 հիմնական դպրոցներ:
Շիրակի մարզ
Գյումրու թիվ 10, թիվ 11 եւ թիվ 21 հիմնական դպրոցներ:
Սյունիքի մարզ
Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց եւ Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:
Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի ավագ դպրոց:
Տավուշի մարզ
Իջեւանի ավագ դպրոց եւ թիվ 4 հիմնական դպրոցներ:
Նախարարությունից նաեւ հիշեցրել են, որ 2023-2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ին եւ կավարտվեն հունիսի 27-ին։
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը. հունիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», հունիսի 13-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 20-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», հունիսի 23-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: