ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերին։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր։
«Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նա շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարեւոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարեւորությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: