Ռուսաստանի Պետդուման մայիսի 23-ին ընդունել է արտերկիր մեկնող ՌԴ քաղաքացիների արտասահմանյան անձնագրերի առգրավման հարցում սահմանապահների լիազորություններն ընդլայնող «Ելքի եւ մուտքի կարգի մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները։
Ըստ օրինագծի՝ սահմանային վերահսկողության աշխատակիցներին այսուհետեւ իրավունք է վերապահվում առգրավելու Ռուսաստանի այն քաղաքացիների արտասահմանյան անձնագրերը, որոնց արգելված է արտերկիր մեկնել:
Զինվորական ծառայության զորակոչված եւ այդ հիմքով Ռուսաստանից հեռանալու թույլտվություն չունեցող ռուսաստանցիները պարտադիր կերպով պետք է հանձնեն իրենց արտասահմանյան անձնագրերը համապատասխան գերատեսչությանը: Ինքնությունը հաստատող գլխավոր փաստաթուղթը չհանձնելու դեպքում ՌԴ քաղաքացու արտասահմանյան անձնագիրը անվավեր կճանաչվի եւ կառգրավվի սահմանին: