ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում եւ Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ տեղակայման հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից։
Ամերիկացի պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել։