ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Վերջինս կարեւորել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումն ու հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմն ապահովող ռուս խաղաղապահների ներկայությունը:
Մատվիենկոն վերահաստատել է ՌԴ-ի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:
Արարատ Միրզոյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը:
ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: