«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել են, որ Երկաթուղային ենթակառուցվածքում 2023-ի սկզբին գրանցվել է վթարների թվի աճ։ Այս տարի տեղի է ունեցել 5 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Կառույցից հայտնել են նաեւ, որ 2022-ին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար եւ անասունների վրաերթի 48 դեպք։ 2021-ի համեմատ միջադեպերի թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։ «Հարավկովկասյան երկաթուղու» ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37-ը ՝ կարգավորվող, 73-ը ՝ չկարգավորվող։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հետեւողական աշխատանքներ է տանում չարտոնված անցումները վերացնելու համար, բայց դեռեւս շոշափելի արդյունք չկա։
Ուշադրություն. գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը
Անցած 15 տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթեւեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը եւ քաշը: Ուղեւորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում ներկայում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթեւեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետեւանքների: