«Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունը:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը: