Շատ ժամանակ չի անցել Ֆոլկլենդյան (Մալվինյան) պատերազմից, եւ այն չսպիացող վերք է։ Արգենտինայի համար այդ ողբերգությունը չի մարսվում որպես իրողություն, որովհետեւ կզիները բրիտանացիներին զիջելուց բացի արգենտինացիները պատերազմում իրենց անպատրաստության եւ քաղաքական անհեռատեսության համար հատուցեցին բազմաթիվ երիտասարդների թափած արյամբ։ Նրանց դեմ էլ դուրս բերվեցին վարձկանների ջոկատներ, որոնք կատաղի մարտեր էին մղում բրիտանական բանակի առաջխաղացման համար։