Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է։ Իսկ նորոգվող կամուրջը շրջանցող զուգահեռ կամրջով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։ Հիմնադրամից վարորդներին հորդորում են պահպանել սահմանված չափը, քանի որ շրջանցիկ կամուրջը նախատեսված է մարդատար մեքենաների համար։
«Բեռնատարների վարորդները նշված տեղանքը կարող են շրջանցել Լուսագյուղ-Ջրառատ-Մ-3 ճանապարհով»,- նշված է հայտարարության մեջ։