ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակում է հորդորել Երեւանին եւ Բաքվին համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ։
Նա նշել է, որ երկու երկրի միջեւ բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ-ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ ԱՄՆ Պետդեպը կողմերին դիմավորել է մայիսի սկզբին, բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, եւ, ըստ Միլլերի, ԱՄՆ-ը շարունակում է աջակցել դրանց։ «Ինչպես նախկինում նշել ենք, հավատում ենք, որ կողմերի միջեւ համաձայնությունը կարող է ձեռք բերվել տեսանելի ապագայում եւ շարունակում ենք կողմերին դրդել համատեղ աշխատանքի»,– նշել է Միլլերը։
Հարցին` արդյոք ԱՄՆ միջնորդությամբ նախատեսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպումներ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է, որ պետքարտուղարը վերջերս է նման հանդիպում կազմակերպել, իսկ նորը դեռ չի ծրագրում։