Ես կարծում եմ, որ լրատվամիջոցների դեմ պայքարելը ուղղակի հիմարություն է, որովհետեւ որեւէ իշխանություն չի հաջողել այդ պայքարում։ Իշխանությունները որքան էլ ունենան իրենց լծակները, միեւնույնն է, այդ սփռվածությունը չունեն, որքան տարբեր լրատվամիջոցներ միասին վերցրած։ Այս առումով էլ իրենք իրենց շատ մեծ հարվածի տակ դրեցին։ Ես տեսնում եմ, որ շատ լրատվամիջոցների, անհատ լրագրողների իրենք դարձրին իրենց թշնամին, ինչը չպիտի լիներ։