Կառավարության որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Արցախյան վերջին պատերազմի ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման եւ աջակցության տրամադրման կարգում:
Ըստ գործող կարգի՝ զինծառայողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը խնդիրներ է առաջացնում անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող շահառու զինծառայողների համար:
Խնդրին լուծում տալու նպատակով աջակցություն կտրամադրվի նաեւ ծննդյան վկայականի տվյալներով:
Միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը կերկարացվի 1 ամսով՝ մինչեւ մայիսի 15-ը: Ըստ այդմ՝ նշանակված եւ մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն կսահմանվի հունիսի 15-ը: