Կառավարությունը հավանություն տվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացրած «ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ 15 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է լրացուցիչ 8,2 միլիոն դոլար տրամադրել ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։
Համաձայնագրի գործողության ժամկետը կերկարացվի մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայում 91,8 միլիոն ԱՄՆ դոլար է: