ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 26-ին՝ 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննվում է նաեւ դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: