Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին Քիշնեւում խաղաղության պայմանագիր ստորագրվի, ասել է, որ ՀՀ-ն դեռեւս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ Բաքվին փոխանցած Երեւանի առաջարկների վերաբերյալ: Նա հավելել է, որ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է, որի վերաբերյալ մեկնաբանությունները ՀՀ-ն դեռեւս չի ստացել: «Հետեւաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»,- ասել է Փաշինյանը:
Քիշնեւում հունիսի 1-ին կանցկացվի հնգակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։