Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռեւս խորհրդային տարիներին՝ 1941-1945 թվականներին կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը:
Այն նվիրված էր նաեւ Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն են փորագրված: Փառքի հուշահամալիրն ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին, եւ երրորդը՝ Վազգեն Սարգսյանին: