2022-ի կապիտալ ծախսերի պակասուրդը պետական բյուջեով պլանավորված 3%-ի փոխարեն փաստացի եղել է 2.1%։ նախարարը հայտնել է, որ տարվա ընթացքում պլանավորված 1 տրիլիոն 947 միլիարդ դրամի եկամուտները վերանայվել են, ավելացվել 110 միլիոն դրամով եւ դարձել 2 տրիլիոն 58 միլիարդ դրամ։ Ծախսերը 2 տրիլիոն 184 միլիարդ դրամից վերանայվել են 104 միլիարդ դրամով եւ դարձել են 2 տրիլիոն 288 միլիարդ դրամ։ Բյուջեի դեֆիցիտը համապատասխանաբար նվազել է` 236 միլիարդ դրամից իջնելով 229 միլիոն դրամի։
Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են, իսկ ծախսերը` թերակատարվել 2%-ով (կատարվել են 98%-ով)։ Ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտների աճը որոշակիորեն պայմանավորված է եղել մի շարք իրավախախտումների գծով հավաքագրումների աճով (պետտուրքի, բնապահպանական վճարի եւ շահութահարկի գծով): Հարկային հավաքագրումներում ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ-ն` 35%, եկամտահարկը` 24,7%, շահութահարկը` 11.6%։
Ինչ վերաբերում է ծախսերին, 2022-ին ավելացած 104 միլիարդ դրամից 45,8-ը, նախարարի մեկնաբանմամբ, ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, 58 միլիարդը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։ Ըստ նախարարի՝ ֆինանսների նախարարությունը 2018-ին կապիտալ ծախսերն իրականացրել է 74%-ով, 2019-ին՝ 73%-ով, իսկ 2022-ին՝ 95%-ով: Ըստ ֆինանսների նախարարի՝ ամենից շատ ծախսում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ բյուջեի 27,4%-ը, պաշտպանության նախարարությունը` 21,4%-ը։ ՏԿԵՆ-ը ծախսում է բյուջեի 10%-ը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը` 9%-ը, ֆինանսների նախարարությունը` 9%-ը: