Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին:
Քաղաքապետարանը հայտնել է նաեւ, որ առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են՝ մանրամասն ներկայացնելով ուղեգծերի, սպասարկող շարժակազմի եւ երթուղիների վերաբերյալ տեղեկությունը: