Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական զինված ուժերը մայիսի 30-ին՝ 11։40- ի սահմաններում, հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմն ու հրաձգային զենք եւ 60 մմ տրամաչափի ականանետ կիրառել պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։