Medical News Today պարբերականը գրում է, որ ճապոնացի գիտնականներն ալերգիա ունեցող մարդկանց կյանքը հեշտացնելու համար փորձել են գենետիկորեն ձեւափոխել հավերին՝ ալերգիա չառաջացնող ձու արտադրելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Food and Chemical Toxicology ամսագրում։ Հիրոսիմայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ձվերից ազատվել ալերգենիկ սպիտակուցի օվոմուկոիդից՝ փոխելով որոշ հավերի գեները։ Ամենից հաճախ ալերգիկ ռեակցիա է առաջանում ձվի սպիտակուցում պարունակվող սպիտակուցների նկատմամբ՝ օվալբումին (OVA) կամ օվոմուկոիդ (OVM): Պարզվել է, որ փոփոխված գեներով հավերը կարող են ձվից դուրս գալ առանց ձվաբջջի։
Ձվի նկատմամբ ալերգիան տարածված է հատկապես երեխաների շրջանում: Ալերգիան դժվար է բուժվում եւ ազդում է կյանքի որակի վրա։ Ձուն լայնորեն օգտագործվում է տարբեր սննդամթերքների, ներառյալ հացաբուլկեղենի, սոուսների եւ այլ մթերքների մեջ։ Ալերգիա ունեցող մարդիկ պետք է ուշադիր կարդան պիտակները եւ խուսափեն այն ապրանքներից, որոնք պարունակում են ձու կամ դրանցից ստացված բաղադրիչներ: Բացի դրանից՝ նման հիվանդները չեն կարող պատվաստվել ձվի սպիտակուցի հիման վրա պատրաստված պատվաստանյութերով։
Հետազոտության հեղինակ՝ Հիրոսիմայի համալսարանի դոցենտ Ռյո Էզակին հայտնել է, որ հաջորդ փուլը կլինի օվոմուկոիդ պարունակող ձվերի վերամշակման ֆիզիկական հատկությունների եւ պիտանիության գնահատումը, ինչպես նաեւ կլինիկական փորձարկումների միջոցով դրանց արդյունավետության հաստատումը: