Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ 2023-ի պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված է եղել ծախսել 2 միլիարդ 70 միլիոն մանաթ, սակայն «հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի եւ միջոցառումների ֆինանսավորման համար» 2023-ին Ադրբեջանի պետբյուջեից ռազմական նպատակներին կուղղվի լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (588,2 միլիոն դոլար):
Այսպիսով՝ ընթացիկ տարում այդ նպատակների համար ծախսերը կլինեն 3 միլիարդ 70 միլիոն մանաթ (1 միլիարդ 805,9 միլիոն դոլար):