Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ՀՀ Կառավարության ավելի վաղ ներկայացրած դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել եւ Ադրբեջանից պահանջել մինչեւ 2023-ի հունիսի 6-ը ներառյալ տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք մայիսի 26-ին առեւանգված, այնուհետեւ մայիսի 28-ին կալանավորված 2 հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանը եւ Կարեն Ղազարյանը գերու կամ այլ կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ են:
Ադրբեջանի՝ դրական պատասխանի դեպքում դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների եւ բժշկական հետազոտությունների մասին: