Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն հայտնել է, որ ռուսները մայիսի 30-ին պայթեցրել են Չեռնիգովի եւ Բրյանսկի միջեւ ընկած ճանապարհը՝ Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների խաչմերուկում։ Ուկրաինացի սահմանապահներն արձանագրել են պայթյունը ճաշի ժամին։
Ըստ Պետական սահմանապահ ծառայության խոսնակի՝ ռուսները սկսել են պայթեցնել ճանապարհները՝ հավանաբար վախենալով, որ Ուկրաինան հարձակում կսկսի շրջկենտրոնի դեմ։ «Բայց Ուկրաինան ագրեսոր չէ։ Ինչպես արդեն նշեցի, մեր պետությունը բացառապես պաշտպանական դիրքում է, եւ մեզ Բրյանսկը պետք չէ»,- նշել է Անդրեյ Դեմչենկոն։