Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ որ վերջին շրջանում Արցախի քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետեւանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։
Արցախի ԱԱԾ-ից հորդորում են զերծ մնալ Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկություն տրամադրելուց եւ տեղեկության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 եւ 41-26: