ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք պետք է դատավորների թի՞վն ավելացնել, թե՞ նրանց աշխատավարձը բարձրացնել, հայտարարել է, որ առաջին ատյանի 180 դատավորների աշխատավարձը կբարձրանա:
Գալստյանը ԱԺ-ում նշել է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար դատական դեպարտամենտը ակտիվ քայլեր է ձեռնարկում դատավորների թափուր հաստիքները համալրելու համար, որ «գոնե կիսեն դատական քննությունների բեռը»: Նա հավելել է, որ ներկա պահին կա դատավորի 315 հաստիք, որից համալրված են 285-ը, իսկ դատավորի 30 հաստիք թափուր է։ «Դրա համար արդեն ունենք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հատուկ կարգով քննությունների մասնակցություն։ Թեստային քննությունները մի փոքր բարդ են, բայց Արդարադատության ակադեմիայում սովորելը մոտ 8 ամիս կրճատվել է։ Դրա նպատակն է, որ շուտ համալրենք թափուր հաստիքները»,- հավելել է դատական դեպարտամենտի ղեկավարը։
Ավելի վաղ 2022-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը հայտնել էր, որ առաջին ատյանի դատավորների աշխատավարձը հատուկ վճարով այս տարի դարձել է մոտ 700 հազար դրամ, եւ նախատեսվում է այն հավելավճարի տեսքով ավելացնել եւս 60%-ով: