Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը The Washington Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ սպառվում են Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի մյուս դաշնակիցների սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիեւին: «Մինչ շարունակվում է պատերազմը, դաշնակիցները շարունակում են ռազմական եւ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային եւ Կիեւի վրա ճնշում չեն գործադրում՝ բանակցել Ռուսաստանի հետ կամ զիջումների գնալ»,- նշել է Ուոլեսը:
Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ սպառվում են արեւմտյան գործընկերների պաշտպանական սարքավորումները, որոնք կարելի է տրամադրել Ուկրաինային: Հետեւաբար Ուկրաինայի դաշնակիցները ստիպված են ավելի շատ զենք գնել Կիեւի համար, քանի որ չեն կարող այն տրամադրել ազգային պաշարներից։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրությունը, քանի որ Կիեւին մատակարարումների պատճառով սպառազինության պաշարները սպառվել են: