Հայաստանի Կառավարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի 12-րդ նիստի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում էական առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման ուղղությամբ որոշակի քայլերի կատարման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: