Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, այս անգամ` երկու ուղղությամբ։
«Հունիսի 5-ին` 10:45-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արեւելյան եւ հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում։ 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։