Ըստ Արմենպրեսի՝ Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երեւան ժամանելու: Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ անդամ պետություն, աջակցում է խմբի գործողություններին»,- ասել է Չեպլակը: