ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ։ 2019-ի մայիսին Հայաստան է այցելել 146 հազար , 2022-ին` 116 հազար զբոսաշրջիկ: Մայիսին եւս գերակշռում են ռուս զբոսաշրջիկները, ընդհանուր թվի 52%-ը Ռուսաստանից Հայաստան ժամանողներին է բաժին հասել։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12%, երրորդում Իրանը` 6%։
Մայիսին զբոսաշրջիկներ են եղել նաեւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաեւ Ուկրաինայից եւ Բելառուսից։ 2023-ի առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 806 հազար մարդ։ Այս ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքները։ 2022-ի առաջին հինգ ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը եղել է 464 հազար 231 մարդ։